Սպագետին հավի մսով և սնկով, նման համովություն դուք դեռ փորձած չեք լինի

Բաղադրիչներ

Սպագետի 300 գ

Հավի կրծքամիս 300 գ

Սունկ 200 գ

Սերուցք 250 մլ

Սոխ 1 գլուխ

Մաղադանոս

Բուսական յուղ 2 թեյի գդալ

Պինդ տեսակի պանիր 150 գ

Պատրաստման եղանակը

Հավի  միսը կտրատել խորանարդիկների տեսքով և տապակել կիսաշրջանաձև կտրատված սոխի հետ:

Սունկը կտրատել խոշոր կտորներով  և ավելացնել  կրծքամսին ու  շարունակել տապակել 5-7 րոպե, ավելացնել  մանր կտրատված կանաչին:
Ավելացնել սերուցքը և  ըստ ցանկության համեմել:

Սպագետին եփել և ավելացնել մսային  զանգվածի վրա,  թողնել կրակին 4-5 րոպե,ավելացնել քերած պանիր:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն     

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓