Սպագետտի սնկով և բեկոնով, ավելի համեղ բան չեք էլ կարող պատկերացնել. ահա, թե ինչ կարելի է պատրաստել այսօր ճաշի համար

Ձեզ ենք ներկայացնում անչափ համեղ մի ուտեստի բաղարատոմս:

Բաղադրիչներ

  • մակարոն 300 գրամ
  • սունկ 200 գրամ
  • բեկոն 100 գրամ
  • ալյուր 1 գրամ
  • սերուցք 200 մլ գրամ
  • կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
  • աղ
  • սև պղպեղ

Ինչպես պատրաստել

  1. Բեկոնը շերտատել, լցնել տաքացրած տապակի մեջ, խառնելով տապակել՝ մինչև յուղը դուրս գա և խրթխրթան դառնա: Սունկը բարակ կտրատել:
  2. Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը եփել: Բեկոնը տեղափոխել ափսեի մեջ, մնացած յուղով տապակել սունկը՝ մինչև պատրաստ լինի:
  3. Հարիչի բաժակի մեջ լցնել սերուցքը, ալյուրը, ավելացնել տապակած սնկի կեսը, հարել, ետ լցնել տապակի մեջ, եփել, աղ ու պղպեղ անել, կիտրոնի հյութ լցնել, եփել 1 րոպե:
  4. Մակարոնը ջրքամել, լցնել սոուսի մեջ, խառնել, ուտեստը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան շաղ տալ բեկոնի կտորները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓