Սպանախով թարմացնող և շատ օգտակար գարնանային աղցան. սա իմ սեղանից անպակաս է

Սպանախի օգտակարության մասին բոլորը գիտեն և այն օգտգործում են հիմնականում եփված տեսքով: Բայց քչերը գիտեն, որ սպանախն առավել օգտակար է թարմ վիճակում:

Բաղադրիչներ

  • Սպանախ 150 գ
  • Կիտրոն 1 հատ
  • Անանուխ 1 փունջ
  • Վարունգ 1 հատ
  • Կարմիր բողկ 2-3 հատ
  • Ձիթայուղ  3 ճաշի գդալ
  • Աղացած սև պղպեղ
  • Աղ

Պատրաստման եղանակը

  1. Սպանախը լվանալ, չորացնել և  խոշոր կտրատել:
  2. Կիտրոնը կեղևազրկել, մանր կտրատել:
  3. Անանուխը մանր կտրատել:
  4. Վարունգը բարակ կտրատել:
  5. Բողկը կտրատել բարակ շերտերով:
  6. Բոլոր բաղադրիչները խառնել, համեմել աղով, պղպեղով, բուսայուղով և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն     

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓