«Սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն». Սուրենյանը նորություններ ունի

Գագիկ Սուրենյանը գրում է.

«Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի։»

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓