«Կոստյան բերանբացի նման գաղտնազերծել է կոնտրհեղափոխության պլանը». Ստյոպա Սաֆարյան.

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Պետք է շնորհակալություն հայտնել Կոստյային, որ բերանբացի նման գաղտնազերծել է կոնտրհեղափոխության պլանը։

Գտնել  իշխանության որոշումներից դժգոհ թիրախային խմբեր

Այդ խմբերին դարձնել ամբոխ՝ խմացնելով ,

«չուլ սարքել ոստիկաններին»՝ ապացուցել, որ նրանք մի կողմից ի վիճակի չեն իրավիճակը կայունացնել իրավիճակն ու օրինականությունը պահպանել, մյուս կողմից էլ ոստիկաններին թասիբի գցելով կատաղացնել ու բախման մեջ մտցնել ժողովրդի հետ․

նմանատիպ «ծիծեռնակ» ակցիաները բազմապատկել՝ երկրում ստեղծել քաոսայնության պատրանք, որպեսզի ժողովուրդը «փոշմանի ու գա այն գիտակցության», թե Փաշինյանն էլ իրավիճակին չի տիրապետում ու պետք է հեռանա»

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓