Ես գիտեի, որ սև հատիկավոր պղպեղն օգտակար է, բայց դրա այս հատկությունների ու առանձնահատկությունների մասին նոր եմ իմանում, իսկ դուք գիտե՞իք

  1. Մարսողության նորմալացում

Լավացնում է մարսողական տրակտի աշխատանքը՝ կանխելով փորլուծության, փորկապության, ծակոցների առաջացումը: Սև պղպեղը նաև կանխում է առատ գազարտադրությունը, օգնում է սննդամթերքի ավելի լավ յուրացմանը:

  1. Շնչառական գործառույթի լավացում

Սև պղպեղը կարող է լավացնել մրսածություն, հազ, սինուսիտ, քթի խցանում ունեցող մարդկանց վիճակը: Օգնում է շնչուղիներն ազատել լորձից, մնացորդներից: Հրաշալի օգնական է բրոնխիալ ասթմայի բուժման և կանխարգելման գործում:

  1. Հակաբակտերիալ պաշտպանություն

Սև պղպեղը չի կարող փոխարինել հակաբակտերիալ դեղամիջոցներին, բայց օրգանիզմի հակամիկրոբային պաշտպանության խթանումը դրականորեն է ազդում առողջության վրա:

  1. Հակաօքսիդանտ ազդեցություն

Օգնում է չարորակ նորագոյացությունների, սրտանոթային համակարգի հիվանդությունների և լյարդի պաթոլոգիայի բուժման և կանխարգելման գործում:

  1. Ճանաչողական գործառույթների բարելավում

Կանխում է հիշողության և այլ ճանաչողական գործառույթների վատացումը: Դրական ազդեցություն ունի նաև Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի և օրգանիզմի տարիքային փոփոխությունների և ազատ ռադիկալների թունավոր ազդեցության հետ կապված այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓