Ավտոբուսի վարորդը նկատեց տղամարդուն 3-ամյա երեխայի հետ, և նրան թվաց, որ ինչ-որ բան այն չէ … այն, ինչ եղավ հետո, սարսափեցրեց բոլորին…

Ավտոբուսը կանգնեց հերթական կանգառում և այլ ուղևորների հետ ավտոբուս բարձրացավ մի տղամարդ 3-ամյա երեխայի հետ: Երեխան փորձում էր ամեն կերպ ազատվել նրա ձեռքից,  տղամարդը կոպտորեն սաստեց նրան,  և երեխան վախեցած  աչքերով  նայելով նրան դադարեցրեց լացը: Վարորդին այս ամենը տարօրինակ թվաց : Նա հայր էր, և հասկանում էր որ  որդին, որքան էլ հայրը բարկանար, այդպիսի վախեցած աչքերով չի նայի հորը կամ իրեն ծանոթ որևէ մեկին:

Ճանապարհին նա  հայելու միջից անընհատ հետևում էր  նրանց և  նրա կասկածները  ավելի էին խորանում:  Նա որոշեց տեղյակ պահել ոստիկանությանը  և իր հեռախոսից  հաղորդագրություն ուղարկեց:  Նա դանդաղեցրեց ավտոբուսի ընթացքը, որպեսզի  ոստիկանները հասցնեին գալ հաջորդ կանգառի մոտ:

Նա մտավախություն ուներ, որ այդ ուղևորը կարող էր  երեխայի հետ իջնել ավտոբուսից և  այդ ժամանակ նա այլևս  ոչինչ չէր կարողանա անել:

Մինչ ավտոբուսը կմոտենար  կանգառին ոստիկաններն արդեն տեղում էին:  Տղամարդը նկատելով  ոստիկաններին  դանակը պահեց երեխայի կոկորդի մոտ և  ասաց, որ եթե որևէ մեկը մոտենա, նա կկտրի երեխայի կոկորդը:  Վարորդը,  տեսնելով երեխայի սարսափահար աչքերը, ծնկի եկավ  նրա առաջ, խնդրում էր բաց թողնել երեխային.  իսկ ավելի ուշ այդ դեպքի մասին խոսելիս վարորդն ասաց. » Ես երբեք չեմ մոռանա երեխայի սարսափահար աչքերը»:

Ոստիկաններից  մեկը կարողացավ աննկատ հետևի պատուհանից մուտք գործել  ավտոբուս և ազատել երեխային:

Պարզվեց, որ  այս տականքը մեկ ժամ առաջ առևանգել էր երեխային  նրանց շենքի հենց բակից,  և, ինչպես  պարզվեց, համագործակցում էր երեխաների օրգանների վաճառքով զբաղվող կազմակերպության հետ:

Երեխայի ծնողները համբուրում էին վարորդի ձեռքերը, չգիտեին ինչպես շնորհակալ լինել նրան, իսկ վարորդն ասաց. «Ես արել եմ այն, ինչ կաներ ցանկացած տղամարդ, ցանկացած հայր, այդ երեխայի փոխարեն կարող էր լինել իմ երեխան»:

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓