«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ Է ՈՒՆԵՑԵԼ…» վերնագրով նյութն, իհարկե, մեծ դիտումներ կապահովի. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

««Հրապարակը» հերթական անգամ, ամեն ինչ տակն ու վրա անելով, խաղում է մարդկանց ճակատագրերի հետ:

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ Է ՈՒՆԵՑԵԼ…» վերնագրով նյութն, իհարկե, մեծ դիտումներ կապահովի կայքին, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ: Նման բան տեղի չի ունեցել առհասարակ:

Եթե ձեր եղբայրներին կամ ծառայած ընկերներին հարցնեք, ապա նրանք էլ կփաստեն, որ նման խոսակցությունները բնորոշ են բոլոր կոլեկտիվներին ու կառույցներին, բոլոր նորակոչիկները ունենում են տարբեր ադապտացիոն խնդիրներ և ժամանակ, որոնք հարթվում են հրամանատարության գրագետ աշխատանքի շնորհիվ:

Այդ ամենը «Հրապարակը» ներկայացրել է կոպտագույն սխալներով ու անթույլատրելի որակումներով:
Սակայն սա դեռ ամենը չէ:

Չճշտված տեղեկությունները ներկայացնել այնպես, որ զինծառայողի անձնական արժանապատվությունն ու արժեհամակարգը ոտնահարել՝ վտանգի տակ դնելով միաժամանակ մի քանի զինծառայողների, կարող է միայն որևէ պատասխանատվություն չունեցողը, կամ զինվորական համազգեստը չհարգողը:

Զինվորը բանակն է, իսկ բանակը ազգն է:
Հետևությունները թողնում եմ ընթերցողիս․․․

Հ.Գ. եթե վաղը մեծ տառերով վերնագիր դնեք ու ինձ թիրախավորեք, հիշեք, ես ձեզանից այլ բան չեմ սպասում: Սակայն զինվորների կյանք ուղղակի խնդրում եմ մի մտեք, այնտեղ շատ նուրբ հարցեր կան»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓