Վերջապես գտա եթերային ու բարձր բիսկվիթի բաղադրատոմսը, ուղղակի հրաշալի է ստացվում. եկեք ասեմ ձեզ գաղտնիքը

Այս բաղադրատոմսով պատրաստված  բիսկվիթը  հիանալի է ստացվում:

Անհրաժեշտ է

  • 4ձու
  • 150գր շաքարավազ
  • 150գր ալյուր
  • 1թ գդալ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

Ձուն  հարել շաքարավազի հետ միասին և  պահել գոլորշու վրա, հարել մինեւ շաքարավազը լիովին հալվի: Այնուհետև  8-10 րոպե հարել հարիչով մեծ արագության տակ:

Ուշադրություն. Պետք է հարել այնքան ժամանակ, որ զանգվածի միջով մատը սահեցնելիս փոս առաջանա:

Ավելացնել փխրեցուցիչն ու ալյուրը և խառնել:

Եփել 200 աստիճանի տակ 20-25 րոպե:

Պատրաստ լինելը ստուգելու համար ձեռքով մի թեթեւ սեղմել բիսկվիթը, եթե այն սպունգի նման վերադառնում է նախկին դիրքին, ուրեմն պատրաստ է: Հակառակ դեպքում  թողնել ջեռոցում  մինչև պատրաստ լինելը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓