Վերջապես գտա կորեական գազարի ամենահամեղ բաղադրատոմսը, այ սա իրոք արժե փորձել. համից ուղղակի չեք հագենա

Ես վաղուց էի փնտրում հենց այս բաղադրատոմսը: Ստացվում է շատ համեղ: Կարելի է  մատուցել թե տոնական օրերին, թե սովորական օրերին: Կորեական ձևով գազարը պատրաստվում է շատ արագ, կարևորը քայլերի հաջորդականությունը պահպանելն է:

Բաղադրիչներ

  • Գազար 1 կգ
  • Աղ  1 թեյի գդալ
  • Աղացած կարմիր պղպեղ դանակի ծայրով
  • Համեմ կամ համեմի սերմ
  • Բուսայուղ 0,5 բաժակ
  • Սխտոր 4 խոշոր ատամիկ
  • Սոյայի սոուս 1 ճաշի գդալ
  • Կես կիտրոն

Պատրաստման եղանակը

  1. Գազարը լվանալ,  անցկացնել մանր քերիչով կամ կորեական գազար պատրաստելու համար նախատեսված քերիչով:
  2. Քերած գազարը լցնել խորը տարայի մեջ և թողնել 3-4 ժամ, որպեսզի  հյութը արտազատվի:
    Այնուհետև գազարի զանգվածի կենտրոնում փոսիկ անել և այդ փոսիկի մեջ  լցնել աղ և պղպեղ,  բայց չխառնել:
  3. Թավայի մեջ  լավ տաքացնել  բուսայուղը: Տաք բուսայուղը  լցնել այդ փոսիկի մեջ,  չխառնել:
    Ծածկել կափարիչով և սպասել 10 րոպե:
  4. 10 րոպե անց կափարիչը բացել և  լավ խառնել:
  5. Ավելացնել մանր կտրատված համեմը կամ համեմի սերմը,  սոյայի սոուսը,  թարմ քամված կիտրոնի հյութը, մանրացված սխտորը  և լավ խառնել:
  6. Կարելի է անմիջապես մատուցել կամ ծածկել կափարիչով, սպասել 10-15 րոպե,  այնուհետև մատուցել:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓