Վերջապես գտա կորեական գազարի ամենահամեղ բաղադրատոմսը, այ սա իրոք արժե փորձել. համից ուղղակի չեք հագենա

Ես վաղուց էի փնտրում հենց այս բաղադրատոմսը: Ստացվում է շատ համեղ: Կարելի է  մատուցել թե տոնական օրերին, թե սովորական օրերին: Կորեական ձևով գազարը պատրաստվում է շատ արագ, կարևորը քայլերի հաջորդականությունը պահպանելն է:

Բաղադրիչներ

Գազար 1 կգ

Աղ  1 թեյի գդալ

Աղացած կարմիր պղպեղ դանակի ծայրով

Համեմ կամ համեմի սերմ

Բուսայուղ 0,5 բաժակ

Սխտոր 4 խոշոր ատամիկ

Սոյայի սոուս 1 ճաշի գդալ

Կես կիտրոն

Պատրաստման եղանակը

Գազարը լվանալ,  անցկացնել մանր քերիչով կամ կորեական գազար պատրաստելու համար նախատեսված քերիչով:

Քերած գազարը լցնել խորը տարայի մեջ և թողնել 3-4 ժամ, որպեսզի  հյութը արտազատվի:
Այնուհետև գազարի զանգվածի կենտրոնում փոսիկ անել և այդ փոսիկի մեջ  լցնել աղ և պղպեղ,  բայց չխառնել:

Թավայի մեջ  լավ տաքացնել  բուսայուղը: Տաք բուսայուղը  լցնել այդ փոսիկի մեջ,  չխառնել:
Ծածկել կափարիչով և սպասել 10 րոպե:

10 րոպե անց կափարիչը բացել և  լավ խառնել:

Ավելացնել մանր կտրատված համեմը կամ համեմի սերմը,  սոյայի սոուսը,  թարմ քամված կիտրոնի հյութը, մանրացված սխտորը  և լավ խառնել:

Կարելի է անմիջապես մատուցել կամ ծածկել կափարիչով, սպասել 10-15 րոպե,  այնուհետև մատուցել:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վերջապես գտա կորեական գազարի ամենահամեղ բաղադրատոմսը, այ սա իրոք արժե փորձել. համից ուղղակի չեք հագենա