Վերջին 35 տարին Ռուսաստանում ապրողը, ով անգամ Հայաստանի քաղաքացի չի, 4 օրով եկել է Հայաստան ու ինձ ասում է թե ինչքան սխալ է անում Նիկոլ Փաշինյանը. Հայկ Ստեփանյան

Վերջին 35 տարին Ռուսաստանում ապրողը, ով անգամ Հայաստանի քաղաքացի չի, 4 օրով եկել է Հայաստան ու ինձ ասում է թե ինչքան սխալ է անում Նիկոլ Փաշինյանը, ասեմ իր բառերով «եկեղեցու պատմությունը և հայոց լեզուն ԲՈՒՀերից հանում է, սոռոսականներին բերել լցրել է», վերջին հարցիս թե ո՞վ է սորոսական, ասում ա՝ «եսիմ Իոանիսսյան ա ինչ ա, ինքը».

Դե արի և էս մարդուն բացատրի, որ Իոանիսսյան չկա Վարչապետի թիմում…

և սա ասում է ինձ մի մարդ ում երեխաները հայերեն անգամ սեփական անունը չեն կարողանում գրել։

Իսկ հետո Ռուսաստանում բնակվողների ստանդարտ և ավանդական դարձած խոսքերը՝ «Պուտինը աշխարհի փրկիչն է և ընդհանրապես ո՞վ ենք մենք, հեսա որ թուրքերը հարձակվեն նոր կիմանաք ձեր Փաշինյանն ի՞նչ արեց» և այն խոսքի վրա, որ Պուտինը ծաղկեցնում է իր երկիրը, մեկ այլ Ռուսաստանցի բարեկամս, որը մինչ այդ գլուխը թափ էր տալիս, թե իբր ամեն ինչ ճիշտ է ասում, ասեց ֊ «ի՞նչն ա ծաղկեցնում, սոված ծարավ սատկում են»։

Ասածս ի՞նչ է, հա էլի իմ բարեկամն են, ես իրենց չեմ ընտրել, բայց եկեք դուք գնացեք ձեր հայրենիք էլի, մենք Մեր Հայրենիքի հարցերը առանց ձեզ մի կերպ կլուծենք։

Բարի լույս իմ հայրենակից, ազգանվեր Հայ Ժողովուրդ։

 

Հայկ Ստեփանյան

Ֆեյսբուք

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓