Վիճակագրության համար հարցված տղամարդիկ պատասխանել են, թե ինչը կստիպի իրենց երբևէ չդավաճանել կնոջը. որոշ պատասխաններ անգամ կզարմացնեն ձեզ

Այն պատճառները, որոնց դրդմամբ տղամարդը որոշում է դավաճանել, անվերջ են․ ուշադրության պակասից մինչև բնավորության և տեմպերամենտի բնույթը։ Իսկ ի՞նչն է ստիպում ՉԴԱՎԱՃԱՆԵԼ։ Դրա մասին պատմեցին մի քանի տղամարդիկ՝ ժամանակակից հասարակության մեջ ընտանիքների քայքայման խնդիրների վերաբերյալ հանրային հարցումների ժամանակ։

1․ Դա դաստիրակություն է

-Ինձ այդպես են դաստիրակել։ Հայրս ընտանեկան հարցերով փաստաբան էր, այնպես որ վաղ հասակից տեսել եմ, որ դավաճանությունը օտարացնում է մարդկանց և փլուզում է ընտանիքները, երեխաներին է ցավեցնում։ Մի օր ես ինքս ինձ խոսք տվեցի, որ երբեք  չեմ գնա այդ քայլին, և մինչ օրս էլ պահում եմ խոստումս։

2․Երբ կինը նրան սիրում է այնպիսին, ինչպիսին որ կա

-Գիտեք, ինձ համար ամեն ինչը չէ, որ հանգեցնում է կրքի։ Այո, հարաբերությունները իրենց գոյությունը պահպանում են դրա հիման վրա։ Բայց ինձ համար գլխավորը այն է, որ ինձ ընդունեն այսպիսին՝ ոչ իդեալական․ մի փոքր գեր, մի քիչ ձանձրալի, մի քիչ էլ տարօրինակ։ Ինձ այսպիսին արդեն ընդունել է կինս, այնպես որ այլ տուն փնտրելու կարիք չունեմ։

3․ Դավաճանելը թանկ է

-Անկեղծ ասած, դա ահավոր թանկ է։ Ընկերս կնոջը և երկու երեխաներին գումարած՝ պահում է նաև սիրուհուն, նա նույնիսկ գարեջրի համար գումար չի ունենում երբեք։

4․ Չափից շատ են ապրումները

-Գիտեք, երբ ես տեսնում եմ մի գեղեցիկ աղջկա, պուլսս արագանում է։ Հետո մտածում եմ այն մասին, որ պիտի միշտ ստեմ։ Եթե նույնիսկ դավաճանեմ մեկ անգամ, միևնույնն է մինչև վերջ ստիպված եմ լինելու ստել։

5․ Հետևանքները պրոցեսից վատն են

-Իհարկե, հաճելի է, որ չնայած տարիքիդ և ամուսնական մատանուդ դու գրավիչ ես մնում հակառակ սեռի համար։ Հաճելի է նաև ուշադրությունը․․․Բայց հետո սպասում են հետևանքներ, իսկ դրանք պատերազմից էլ ահավոր են։ Իսկ մեղքի զգացումը հենց այնպես չի անցնի։

Angry woman rejects her boyfriend

6․ Ավելի լավ է քո կնոջը ուշադրություն դարձնես

Իմ կինը՝ իմ ընտրությունն է։ Ուրիշներին նայելու կարիք չեմ տեսնում։ Հոգուս ուժը և գումարս նախընտրում եմ ծախսել սիրելի կնոջս համար։

7․ Ուրիշ ոչ մեկին չեմ ցանկանում

Ինձ համար գոյություն ունի  երկու կարգի հավատարմություն՝ ես ինձ զսպում եմ, որ մնամ հավատարիմ, կամ ուրիշ կնոջ, բացի իմ կնոջից, չեմ ցանկանում։ Բախտս բերել է, իմը երկրորդ կարգն է։

8․ Հարգանք

Ինձ համար դավաճանությունը նախ և առաջ քո սեփական եսի ստորացումն է։ Իսկ եթե մի օր կնոջս հետ քայլելիս հանդիպեմ նրան, ես հաստատ ստորացում կզգամ և իմ, և կնոջս վերաբերյալ, նույնիսկ եթե կինս չիմանա այդ մասին։

Աղբյուրը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վիճակագրության համար հարցված տղամարդիկ պատասխանել են, թե ինչը կստիպի իրենց երբևէ չդավաճանել կնոջը. որոշ պատասխաններ անգամ կզարմացնեն ձեզ