ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու « Rakuten Viber»-ը նոր ծրագիր են մշակել սոցցանցերում հայերենը խրախուսսելու նպատակով

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է «Rakuten Viber»-ի հետ համատեղ նախագիծ՝ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:

Մասնավորապես՝ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլևս բավարար չէ: Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլև՝ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:


Ուշադրություն դարձրե՛ք և ինքներդ էլ կհամոզվե՛ք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերները. «OK», «OMG», «Oooops», և այլն … Դրանք համատարած են և հասկանալի՝ աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշ՝ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն», — նշել է Յիրիկյանը:

«Այսօր՝ «Viber»-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերնեը:

Ինչու՞ չասել «Բարև»՝ «Hello»-ի փոխարեն,

ինչու՞ չլինի հայկական կերպար,

ինչու՞ «Good night», այլ ոչ թե՝ գեղեցիկ «Բարի գիշեր»,

ինչու՞ սերը չխոստովանել հայերենով…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓