Ծաղկակաղամբով կոտլետ, նման բան լսած կա՞ք, իսկ գիտեք, թե որքան համեղ է ու վիտամիններով հարուստ. անպայման փորձեք

Թեթև, համեղ, անուշաբույր և ախորժելի՝ ծաղկակաղամբով կոտլետներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ծաղկակաղամբ՝ 500գ
  • սոխ՝ 2 հատ
  • վարսակի փաթիլներ՝ 0.5բաժակ
  • ալյուր՝ 2ճ.գ.
  • կիտրոն՝ 1-2 կտոր
  • պաքսիմատ՝ 1 բաժակ
  • ձեթ՝ 50-70գ
  • աղ, համեմունքներ

Ինչպես պատրաստել ծաղկակաղամբով կոտլետ.

Ծաղկակաղամբը բաժանել փոքր կտորների: Գցել եռացող ջրի մեջ, ավելացնել կիտրոն և աղ: Եռալու պահից սկսած եփել 5 րոպե:

Դնել քամիչի մեջ, իսկ հետո շատ մանր կտրատել:

 

 

Վարսակի փաթիլների վրա եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով և թողնել 10-15 րոպե:Խառնել սոխը, վարսակի փաթիլները, ծաղկակաղամբը, ավելացնել ալյուրը, աղն ու համեմունքները:

Կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել ձեթի մեջ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓