Տան միակ երեխան էր… պատմում է մահացած զինվորի տատիկը. (տեսանյութ)

Մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում «Ուրալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը մահացել է ստացած վնասվածքներից՝ ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զոհված զինվորի մասին պատմում է տատիկը:

Դիտեք տեսանյութը.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓