Տարօրինակ ու արտառոց դեպք Բավրայի անցակետում. անհայտ անձը ձիով հատել է ՀՀ սահմանը, իսկ որոշ ժամանակ անց ձին առանց ձիավորի վերադարձել է

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, օրեր առաջ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում տարօրինակ դեպք է գրանցվել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրած տեղեկության համաձայն, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է ՀՀ պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել:

Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓