Տղամարդը հարցրեց, թե կարելի է արդյո՞ք հյուրանոցում տեղավորվել շան հետ, և ստացավ հիանալի պատասխան, որը կհիշի ողջ կյանքում

 

 

Տղամարդը պատրաստվում էր ճամփորդության մեկնել իր շան հետ և ցանկանում էր իմանալ, թույլ կտան տեղավորվել  հյուրանոցում շան հետ:

Նա էլեկտրոնային նամակ  գրեց հյուրանոցի ղեկավարությանը հետևյալ բովանդակությամբ. «Ես կցանկանայի տեղավորվել Ձեր հյուրանոցում իմ շան հետ: Նա դաստիարակված և հանգիստ շուն է»:

Եվ ստացավ պատասխան նամակը, որում ասվում էր.

«Ես ղեկավարում եմ  այս հյուրանոցը շուրջ 23 տարի: Այդ ընթացքում չեմ տեսել մի շուն, որ հյուրանոցից սրբիչ , անկողնային պարագա, նկար գողանա: Ոչ մի շուն հարբած վիճակում հյուրանոց չի եկել ու վիճաբանություն չի սարքել: Ոչ մի շուն չի փախել  առանց վճարելու հյուրանոցի վճարը: Այնպես, որ մենք ուրախ կլինենք  ընդունել ձեր շանը: Եվ եթե ձեր շունը պատրաստ է երաշխավորել ձեզ համար, ապա դուք նույնպես կարող եք ժամանել»:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓