Տղամարդկանց այս 5 ստերը ձեզ մոլորության մեջ են գցում,  ահա թե որոնք են դրանք

Կանայք, այս արտահյտությունները լսելիս մի փոքր  ավելի  ուշադիր եղեք,  որպեսզի խաբված չլինեք:
«Ես միայն լուրջ հարաբերություններ եմ փնտրում»

Տղամարդիկ սա հաճախ են  ասում  տպավորություն գործելու և կնոջը տիրանալու համար։ Հարաբերությունների սկզբում ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր երկրպագուի քայլերին և ոչ թե՝ խոսքերին։

«Երբ քեզ տեսա հասկացա, որ դու նա ես ում ես փնտրել եմ ողջ կյանքում»:

Դուք անկասկած հիանալի կին եք, բայց ինչպես նա մի ակնթարթում հասկացավ,  որ դուք հենց նա եք ում նա փնտրում է: Մարդիկ  տարիներով ապրում են իրար կողք և  լիովին չեն կարողանում ճանաչել իրար:

Մենք միշտ միասին կլինենք

Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու հաջորդ պահին, հաջորդ վայրկյանին,  հաջորդ օրը, ուր մնաց, որ մարդը կարողանա ասել, թե ինչ կլինի տարիներ անց:

«Մինչև քեզ հանդիպելը ինձ ոչ ոք առանձնապես դուր չէր գալիս»

Սա նշանակում է, որ նա ձեզ համեմատում է նախկին ընկերուհիների հետ, դա նշանակում է, որ նրա համար դուք միակը չեք: Իսկապես սիրող տղամարդու համար դուք պետք է լինեք միակն ու անկրկնելին:

«Ես ուզում եմ քեզանից երեխա  ունենալ»

Կնոջ համար սա ամենացանկալի արտահայտություններից է,  բայց որքանով է այն անկեղծ ասվում, միգուցե տղամարդը պարզապես ցանկանում է  ձեզ տիրանալ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓