Տնական լավաշ, որ կարող եք պատրաստել սովորական թավայի վրա. ինչը կարող է ավելի համեղ լինել, քան տաք լավաշը՝ պանիրով ու կանաչիով

Ես լավաշ շատ եմ սիրում, բայց վաճառակետերում  չէի գտնում այն համեղ լավաշը, որը տատիկս էր պատրաստում  և ահա որոշեցի տանը ինքս պատրաստել:  Եվ պարզվեց, որ դա  ամենևին  դժվար չէ: Ես արդեն մոռացել եմ վերջին անգամ երբ եմ լավաշ գնել:

Բաղադրիչներ

1 թեյի գդալ չոր խմորիչ

1 թեյի գդալ աղ

0,5 թեյի գդալ շաքարավազ

1 ճաշի գալ բուսայուղ

1 բաժակ տաք ջուր

3 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչներից խմոր հունցել:

Բաժանել 16-20 գնդերի

Ծածկել և թողնել հանգստանա 20 րոպե:

Յուրաքանչյուր գունդը  բացել գրտնակի  օգնությամբ և ձեռքերով  ձգել,  որ  լոշիկները լինեն թաափանցիկ:

Եփել ամեն կողմից լավ տաքացված  թավայի  վրա մի քանի վայրկյան:

Տեղափոխել նախօրոք պատրաստված  մակերևույթի վրա և ցողել տաք ջրով և ծածկել:

Ջրով ցողել պարտադիր է,  այլապես լավաշները կստացվեն  չոր:

Փորձեք և չեք փոշմանի,  և  տանը միշտ թարմ լավաշ կունենաք:

Բարի խորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տնական լավաշ, որ կարող եք պատրաստել սովորական թավայի վրա. ինչը կարող է ավելի համեղ լինել, քան տաք լավաշը՝ պանիրով ու կանաչիով