Տարիներ շարունակ ես այսպես եմ պատրաստում կետչուպը, սա իմ փորձած ամենահաջող բաղադրատոմսն է, փորձեք

Այս բաղադրատոմսով պատրաստված կետչուպը հիանալի է ստացվում, համից չեք հագենա

Բաղադրիչներ

  • Լոլիկ – 3.5 կգ
  • Քաղցր կարմիր պղպեղ – 500 գ
  • Սոխ – 500 գ
  • Նեխուր – 250 գ
  • Շաքարավազ – 200 գ
  • Քացախ (9 տոկոսանոց) – 5 ճ/գ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Կարմիր աղացած պղպեղ – 3-4 թ/գ
  • Սև աղացած պղպեղ – 3 թ/գ
  • Դարչին – 2-3 պտղունց

Պատրաստման եղանակը

Լոլիկը բաժանել միջին չափի կտորների: Պղպեղը, սոխը և նեխուրը խոշոր կտրատել:

Բանջարեղենը լցնել թավայի մեջ և դնել կրակին: Հասցնել եռման՝ այդ ընթացքում բանջարեղենը տրորելով: Կրակը իջեցնել և  շոգեխաշել 3 ժամ:

Վերածել խյուսի, այնուհետև անցկացնել մաղով:

Համեմել աղով (մոտ 2.5-3.5 թ/գ), շաքարավազ, քացախ, համեմունքներ, խառնել և կրկին դնել կրակին:

Շոգեխաշել առանց կափարիչի մոտ 2-3 ժամ: Սառեցնել և լցնել բանկայի մեջ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓