Տնական մայոնեզ, որ տարբերվում է և՛ իր համով, և՛ տեսքով, և՛ օգտակարությամբ. իմ ամենասիրելի բաղադրատոմսը

Փոխարինեք մայոնեզը այս տնական բաղադրատոմսով : Եթե մանրամասն ուսումնասիրեք , կտեսնեք, որ մայոնեզն առհասարակ աշխարհում ամեանվտանգավոր մթերքներից մեկն է: Իսկ դրանից խուսափելու համար, կարող եք պատրաստել մայոնեզին համային առումով բնավ չզիջող, բայց ոչ վտանգավոր բաղադրատոմսով:

ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ 1

  • 3 ճգ ձիթապտղի յուղ
  • լիմոնի հյութ 1ճգ
  • գարչիցա 1թգ
  • թթվասեր 7ճգ
  • աղ,պղպեղ — ըստ ճաշակի

 

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ

  1. Ձիթապտղի յուղը, գարչիցան, լիմոնի հյութը, աղը , պղպեղը խառնում ենք այնքան մինչև միասեռ զանգված ստանանք:
  2. Այս խառնուրդը կարող եք օգտագործել և բոլոր այն աղցանների մեջ, որոնք մայոնեզով եք պատրաստում, այլ նաև թարմ բուտերբրոդների մեջ :

ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ 2

  1. 2 խաշած ձվի դեղնուցը մանրացնել, ավելացնել 1ճգ լիմոնի հյութ , խառնել, ապա ավելացնել 200 գրամ թթվասեր,1 ճգ գարչիցա, կես գդալ աղ, կես գդալ շաքարավազ, սխտոր կամ սխտորի փոշի ըստ ճաշակի:
  2. Բաղադրիչներն այնքան խառնել, որ ստանաք միասեռ զանգված :

Բարի ախորժակ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓