Տվյալ բուժծառայություններն անվճար են մինչև 18 տարեկան երեխաների համար

Անցած ամիս Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց լրացուցիչ միջոցներ հատկացնել առողջապահության ոլորտում անվճար ծառայությունների ցանկն ընդլայնելու համար, համաձայն որոշման՝ բժշկական շատ ծառայություններ մինչեւ 18 տարեկան երեխաների համար այժմ կմատուցվեն պետպատվերի շրջանակում։

Հիվանդանոցային բուժում

Հիվանդանոցային բուժումը, ինչպես նշեց մասնագետը, մինչեւ 18 տարեկան երեխաների համար այսուհետ անվճար է, բացառությամբ որոշ միջամտությունների, որոնք պահանջում են այսպես կոչված նորագույն եւ թանկարժեք մեթոդիկաներ։

Անցյալում բոլոր միջամտությունները նորագույն եւ թանկարժեք միջամտությունների ցուցակից վճարովի էին, բայց վերջին փոփոխություններից հետո դրանցից շատերը դարձել են անվճար մինչեւ 18 տարեկան երեխաների համար, այդ թվում այնպիսի միջամտություններ, ինչպիսին են՝ լիտոտրիպսիան (երիկամների քարերի կոտրման մեթոդ),
շունտավորող համակարգի տեղադրում նեյրովիրաբուժական պրակտիկայում (նախկինում վիրահատությունն անվճար էր, բայց շունտերի համար պետք է ծնողները վճարեին, իսկ հիմա շունտը նույնպես տրամադրվում է պետպատվերի շրջանակում),
առիթմիայի բուժման վիրահատություններ (ռիթմը վարող սարքերի, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի, աբլյացիայի տեղադրում),
մետաղական կոնստրուկցիաների տեղադրում տրավմատոլոգիական/օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ։
Ախտորոշումը

Իսկ ո՞ր ծառայություններն են մնում վճարովի

Ներհիվանդանոցային ծառայությունները, ինչպես նշեց մասնագետը, մինչեւ 18 տարեկան երեխաների համար մնում են վճարովի: Ճիշտ է՝ շատ հետազոտություններ եւ անալիզներ անվճար են բնակության վայրի պոլիկլինիկաներում:

Օրինակ, ռենտգենը երեխայի համար, որը հոսպիտալացման կարքի չունի, պոլիկլինիկայում անվճար կանեն: Եթե երեխան հոսպիտալացվել է եւ նրան ռենտգեն է պահանջվում, այն նույնպես հիվանդանոցում անվճար կանեն:

Բայց եթե ծնողները երեխային բերում են հիվանդանոց եւ ցանկանում են ռենտգեն անել (երեխան հոսպիտալացված չէ), այդ ժամանակ հարկավոր է վճարել ռենտգենի համար:

Ատամնաբուժական ծառայությունները անվճար են մինչեւ 7 տարեկան երեխաների համար, ինչպես նաեւ անապահով եւ հատուկ խմբերի երեխաների համար. մյուս բոլոր երեխաների համար դրանք վճարովի են մնում:

Նեղ մասնագիտական կենտրոններում ախտորոշման հստակեցման նպատակով լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները նույնպես անվճար են մինչեւ 7 տարեկան երեխաների համար, ինչպես նաեւ անապահով եւ հատուկ խմբերի երեխաների համար եւ մյուս բոլոր երեխաների համար դրանք վճարովի են մնում:

Նյութը հրաապարակման պատրաստեց ՝ Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓