Ցավալի լուր.Արարատի դաժան վթարից տուժած  20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է

Ցավով հայտնում ենք, որ Հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած  դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհից զոհերի թիվը մեկով ավելացավ:

Ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը, որ տեղափոխվել էր հիվանդանոց,  մահացել է:

Նա ենթարկվել էր վիրահատության: Նրան վիրահատել էին՝ շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Բժիշկների խոսքերով վիրահատությունը հաջող էր անցել:

Նա Երասխ գյուղի  բնակիչ էր, վերադառնում էր Արարատ քաղաքի տատիկի տնից:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին  «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Նյութը հրապարակման պատաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓