Ցավալի լուր. Վալենսիան ջրի տակ է հայտնվել, տխուր կադրեր իսպանական երբեմնի գեղեցիկ քաղաքից

Իսպանիայի Վալենսիա քաղաքը  հայտնվել է ջրի տակ, հորդառատ անձրևները ողողել են քաղաքը:

Հայտարարվել է արտակարգ դրություն, իշխանությունները հորդորում են բնակիչներին տանից դուրս չգալ:

Վտանգված են նաև Անդալուզիան և Մուրսիան:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել տարերային աղետները, մոլորակի տարբեր հատվածներում աղետներ են լինում:

Միգուցե մայր բնությունը փորձում է զգուշացնել մարդկությանը, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց մոտեցումը բնության նկատմամբ:

Բրիտանացի հայտնի գիտնական Մարտին Ռիզը կարծում է, որ մարդկությունն ինքն իր համար գերեզման է փորում, քանզի տեխնիկական առաջընթացն անպայմանորեն հանգեցնում է նոր տեխնոլոգիական ռիսկերի առաջացման, որոնց առջեւ վաղ թե ուշ հասարակությունը կարող է լիովին անպաշտպան դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓