«Սիրելի Աստված պապիկ, խնդրում եմ օգնիր ինձ. մի քանի ամիս է արդեն հայրիկս տուն չի գալիս…» Փոքրիկ աղջկա նամակը ցնցել է ողջ համացանցը, առանց հուզմունքի չի լինում կարդալ

«Սիրելի Աստված պապիկ, բարև, ինչպե՞ս ես: Խնդրում եմ  օգնիր ինձ:

Մի քանի ամիս է արդեն  հայրիկս տուն չի գալիս: Ես լսել եմ ինչպես էր մայրիկս լաց լինելով  պատմում  մորաքրոջս, որ հայրիկիս կյանքում ուրիշ կին կա  և գնացել է նրա մոտ: Ես շատ եմ կարոտել հայրիկիս: Ես անհամբեր սպասում եմ նրան:  Հայրս ինձ այնպես էր սիրում, անվերջ գրկում, համբուրում, քնքուշ բառերով էր դիմում ինձ:  Ես նրա արքայադուստրն էի, նրա արևը…

Նա միշտ գտնում էր ժամանակ՝ ինձ հետ զրուցելու, խաղալու տարբեր ծիծաղելի խաղեր, անգամ ինձ համար ուրախ երգեր էր երգում: Եվ միշտ նա էր ինձ տուն բերում մանկապարտեզից: Նա է ինձ սովորեցրել նկարել, կարդալ, գրել՝ ավելի շուտ, քան մեր խմբի մյուս երեխաները: Նա միշտ հպարտանում էր ինձնով: Ու ես նրան շատ եմ կարոտում: Ես լսեցի, որ մայրիկս  ասում էր, որ այդ կինը երեխա ունի: Իմ հայրիկը   հիմա դարձել է նրա հայրիկը: Խնդրում եմ նոր հայրիկ տուր այդ կնոջ երեխային ու թող իմ հայրիկը վերադառնա ինձ մոտ:  Մի՞թե հայրիկս չի հասկանում, որ ինձ համար շատ ցավոտ է ու սարսափելի՝ մնալ առանց իրեն, առանց իմ սիրելի հայրիկի… Ես, ախր, հո խաղալիք չե՞մ, որ ինձնից հոգնի ու նոր խաղալիք գտնի:   Խնդրում եմ օգնիր «:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓