Փոքրիկ խորամանկություն, որը կօգնի պահպանել օծանելիքի բույրն ամբողջ օրվա ընթացքում և մի բան էլ ավելին…

Կա՞ այնպիսի մի կին, որ չունի սիրած օծանելիքի բույր: Իսկ կա՞ այնպիսի կին, ով չի ցանկանում, որ իր օծանելիքի բույրը պահպանվի ողջ օրվա ընթացքում: Իհարկե չկա:

Որքան թանկ և որակյալ է օծանելիքը, այդքան կայուն է նրա բույրը, սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տան գնել օրիգինալ ֆրանսիական օծանելիք:

Այսօր ուզում ենք ձեզ պատմել մի հանճարեղ հնարի մասին, որ կօգնի օծանելիքի բույրը պահել ողջ օրվա ընթացքում, նույնիսկ ամենաանկայուն օծանելիքի բույրը:

Ձեզ պետք կգա միայն

  • ձեր սիրելի օծնելիքը,
  • վազելին:

 

Ընդամենը պետք է վազելինը քսել այն հատվածում, որտեղ ցանում եք օծանելիքը՝ ձեռքերին, պարանոցին, ապա նույն տեղում ցանել սիրելի օծանելիքը:

Այս մեթոդի գաղտնիքը կայանում է նրանում, որ վազելինը գործում է որպես դիմահարդարման հիմք՝ արգելափակելով բույրը և պահպանելով այն:

Չոր մաշկի վրա օծանելիքը երկար չի պահպանվում, այդ իսկ պատճառով պետք է խոնավեցնել այն, ինչն էլ հրաշալի կերպով անում է վազելինը:

Պարզ, արագ և հանճարեղ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓