Փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր… աղոթք, որ պետք է կարդալ ճանապարհ դուրս գալուց առաջ

Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եջիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին՝ Սինա լեռը, և ժողովրդին՝ պարգևների երկիրը:


Կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը։


Փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓