Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք. Աստծո Ամենօրյա Խոսքը, նոյեմբերի 17

Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 17

Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի Փրկվեք: Ես եմ հոգում ձեր բոլոր կարիքները: Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքերից:


Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ ապառնա ձեզ ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք — ձեր կամ այլոց համար — Ինձ դիմեք: Ամեն ինչ վերցրեք Իմ շտեմարաններից: Ուղղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք:

Հիշեք՝ Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջած մանանայով: Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի:

Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ: Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում: Ուստի վստահեցեք Ինձ թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ:


Ուրախացեք: Սրանք ձեր անապատային օրերն են: Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք ձեր Առատության՝ Քանանի Երկիրը:

 

Աստծո կանչը

Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓