Կան հարսանեկան ավանդույթներ, որոնք լայն տարածում ունեն ողջ աշխարհում: Օրինակ, նորապսակների պարը, կամ ծաղկեփունջը նետելը: Բայց կան արտասովոր և հետաքրքիր ծեսեր, որոնք կատարվում են միայն որոշ երկրներում:
Քենիայում թքում են հարսի վրա: Քենիայում աղջիկներն ամուսնանում են տարեց ազգականների որոշմամբ: Հենց հարսանիքի ժամանակ մոտ ազգականը թքում է նրա գլխին և զգեստին, որը մեկնաբանվում է որպես երկնային պարգև: Այնուհետև դուրս է գալիս հայրական տնից և ոտքով գնում է ամուսնու տուն, անկախ նրանից, թե որքան հեռու է գտնվում այն:
Գերմանիայում փայտ են սղոցում: Գերմանիայում հարսանիքի ժամանակ նորապսակները ձեռքի երկկողմանի սղոցով փայտ են սղոցում: Այդ գործողությունը վկայում է այն մասին, որ զույգը կարող է հաղթահարել համատեղ կյանքի դժվարությունները:
Սուդանում հաջողված է համարվում այն ամուսնությունը, որի արդյունքում լույս աշխարհ են եկել երկու արու զավակ: Եթե կինը ծնել է միայն մեկ երեխա ամուսինն իրավունք ունի բաժանվել, իսկ եթե նա մահանում է, նրա փոխարեն կնոջ հետ ամուսնանում է ամուսնու եղբայրը:
Գվատեմալայում փեսայի մայրը ընդունելով նորապսակներին կոտրում է բրնձով լցված կերամիկական զանգակ:
Հրեական սովորույթի համաձայն նորապասկները կոտրում են ապակյա բաժակ:
Չինաստանում ամուսնության առաջին ամսվա ընթացքում կինը պետք է օրական մեկ ժամ բարձրաձայն լաց լինի, 10 օր անց նրան միանում են մայրը և տատիկը, իսկ ամսվա վերջին նրան միանում են բոլոր բարեկամ հարսները:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն