Քնելու դիրքը  ազդում է քնի որակի և մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա, իսկ դուք ո՞ր դիրքով եք քնում

Առողջ քունը չափազանց կարևոր է  առողջության ու  ուժերը վերականգնելու համար: Քնի ընթացքում  ուղեղից  դուրս են գալիս տոքսինները, վերականգնվում են  մկանային հյուսվածքներն ու հոդերը, զարկերակային ճնշումը, ուղեղը  մշակում է  ողջ օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը: Քնի որակը  կախված է մի շարք գործոններից: Քնելու դիրքը  ազդում է քնի որակի և մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա:

  1. Քնի համար լավագույն դիրքերից մեկը՝ մեջքի վրա

Այս դիրքում  գլուխը, պարանոցը և ողնաշարը  գտնվում են չեզոք դիրքում և չեն ենթարկվում ճնշման: Մասնագետները խորհուրդ են տալիս քնել այս դիրքով, եթե իհարկե հղի  չեք, չեք տառապում ապնոէով և չեք խռմփացնում:

  1. Քնի համար հարամարվետ դիրք՝ կողքին պառկած:

Կողքի վրա խորհուրդ է տրվում քնել հղիներին,  մեջքի և վզի հատվածում ցավեր ունեցող մարդկանց, նաև նրանց ովքեր խռմփացնում են:

Բանն այն է, որ աջ կողքին  պառկելիս  այրոցի զգացողություն է առաջանում, իսկ ձախ կողքի վրա քնելիս ծանրաբեռնվում են  լյարդը,  թոքերը և ստամոքսը: Ձախ կողքի վրա քնելը  թեթևացնում է թթվածնային ռեֆլյուքսը, իսկ հղիներին խորհուրդ է տրվում քնել ձախ կողքի վրա արյան հոսքը լավացնելու համար:

  1. Փորի վրա պառկած, սա քնի համար լավ դիրք չէ

Շատերն են քնում այս դիրքով, սակայն խնդիրն այն է, որ այս դիրքում լարվում է ողնաշարը, կարող են ցավեր առաջանալ  մկաններում և հոդերում, խանգարվում է արյան շրջանառությունը և նորմալ շնչառությունը: Այս դիրքով քնելը հակացուցված է պարանոցի և մեջքի ցավեր ունեցող մարդկանց:

  1. Պտղի դիրք

Այս դիրքում քնելը հանգստացնող էֆետ ունի, սակայն կարող են ցավեր առաջանալ մեջքի և պարանոցի շրջանում, ծանրաբեռնվում են մեջքը և հոդերը: Մասնագետները կարծում են, որ քնի ժամանակ  ուսերը և պարանոցը  պետք է գտնվեն միևնույն մակարդակի վրա:

Այնուամենայնիվ, չնայած վերոշարադրյալին,  մենք կարծում ենք , որ ցանկացած մարդու համար  ճիշտ է այն  դիրքը որի դեպքոմ   նա հանգիստ քնում է: Չպետք է մոռանալ նաև որ  որակյալ քնի համար պակաս կարևոր չեն  հարմարավետ ներքնակը,  լռությունը,   համապատասխան ջերմաստիճանը և լույսի բացակայությունը:

Բարի և անուշ քուն բոլորին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓