Ռեստորանի աշխատակիցները ապշած էին, թե որքան սահուն է Քորթնի Քարդաշյանը խոսում հայերեն

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը`Քորթնի Քարդաշյանը, իր և Քիմի երեխաների հետ երեկ ճաշել է «Լավաշ» ռեստորանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանը նշեց, որ հատկապես Քորթնին շատ է զարմացրել իրենց։

«Մատուցողները հաճելիորեն զարմացել էին. Քորթնի Քարդաշյանը նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էր հայերեն, հաղորդակցվում շատ ազատ»,– ասաց նա։

 

Շատ են հավանել թփով տոլման, առանձնահատուկ գովասանքի խոսքեր են ասել ճաշացանկում նոր տեղ գտած ուտեստի՝ ընկույզով պաշտետի մասին։ Նաև կերել են հայկական խորոված, ձուկ, բրինձ։ Շատ են սիրել մատուցված տնական կոմպոտները, երեխաները հիմնականում կերել են ֆրի ու տապակած կարտոֆիլ:

Ռեստորանում Քարդաշյանների ընտանիքին մատուցվել է նաև ղափամա՝ որպես ավանդական խոհանոցի գեղեցիկ ու համեղ ուտեստ։

Հյուրերին դուր է եկել թե՛ համը, թե՛ մատուցման ձևը։ Ռեստորանում երկար չեն մնացել, քանի որ օրակարգը խիտ է եղել, արագ ճաշել են և գնացել:

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓