Քույր և եղբայր ասելիս հոգիդ լցվում է ջերմությամբ և դեմքիդ ժպիտ է հայտնվում

Նրանք, ովքեր քույր և եղբայր ունեն, գիտեն թե ինչ զգացողություն է դա: Դա բառերով հնարավոր չէ բացատրել: Մեր քույրերն ու եղբայրները դրանք այն էակներն են, որոնց հետ մենք անց ենք կացնում մեր կյանքի ամենաքաղցր ժամանակը՝ մանկությունը և նրանք մեզ հետ են մնում ու մեր հոգում են մնում ողջ կյանքում:

Կա՞ ավելի հիանալի բան, երբ գիտես, որ ամենադժվար պահին կա մեկը, ում հետ կարող ես կիսվել, ում ուսին կարող ես դնել գլուխդ և համոզված ես, որ երբեք չի դավաճանի: Քույրը և եղբայրը ճակատագրի պարգև են և պետք է շնորհակալ լինել սեփական ծնողներին և Աստծուն՝ այդպիսի էակներ պարգևելու համար:

Քրոջ և եղբոր նկատմամբ սերը ամրապնդում է մեր հոգեկան առողջությունը: Նրանց շնորհիվ բարձրանում է մեր ինքնագնահատականը, նրանց կողքին մենք մեզ ավելի վստահ ենք զգում: Քույրը լրացնում է մայրական ջերմությունը, իսկ եղբայրը՝ հայրական: Նրանց կողքին մենք մեզ ուժեղ ենք զգում:

Քրոջ և եղբոր ներկայությունը կայնքում մարդուն ավելի բարի և զգացմունքային է դարձնում: Նրանք մեր ընտանիքի անդամներն են հայրիկի ու մայրիկի հետ միասին; Մենք մի ամբողջություն ենք:

Նրանք մեր լավ խորհրատուներն են: Նրանց խորհուրդները շատ օգտակար են մեզ համար և պաշտպանում են մեզ կյանքում, օգնում են ճիշտ ուղու վրա կանգնել: Նրանք երբեք չեն վնասի մեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓