Ժամանակ մի վատնիր նրանց վրա ովքեր միայն քննադատում են քեզ, կյանքիցդ հեռացրու նրանց, ովքեր թերագնահատում են քեզ. նրանք խլում են քո երջանկությունը

Ժամանակ մի վատնիր նրանց վրա ովքեր երբեք քո մասին լավ բան չեն ասում,  ովքեր միայն քննադատում են, ովքեր չեն ուրախանում քո հաջողություններով ու ձեռքբերումներով, երբեք քեզ հետ չեն տոնում քո ուրախություններն ու չեն գնահատում քեզ:

Ժամանակ մի վատնիր նրանց վրա, ովքեր հաշվի չեն նստում քո զգացմունքների հետ,  ովքեր ուզում են, որ դու նույնպիսի հետաքրքրություններ ու կարծիք ունենաս, ինչպիսին որ իրենք ունեն, այլապես նրանք պնդում են, որ դու սխալ ես:

Քո կյանքից հեռացրու  այն մարդկանց հետ, ովքեր քեզ բարձրից են նայում, ովքեր թերագնահատում են այն, թե որքան ծանր աշխատանք ես դու կատարում, ովքեր գլուխ են գովում ու թմբկահարում այն մասին, թե ինչ բարդ աշխատանք են կատարում՝ միայն այն բանի համար, որ դու ամաչես:

Ժամանակ մի վատնիր այն մարդկանց վրա, ովքեր խոսում են, բայց չեն լսում քեզ, ովքեր քեզ պարտադրում են անել այնպես, ինչպես իրենք են ուզում:

Քո թանկ ժամանակը մի վատնիր այն մարդկանց վրա, ովքեր եսասեր են, ովքեր թքած ունեն այն բանի վրա, թե ինչերի միջով ես դու ստիպված եղել անցնել, եթե դա իրենց չի վերաբերում, ովքեր ուզում են քեզ իրենց կողքին պահել միայն այն ժամանակ, երբ դու իրենց պետք ես, ովքեր վստահ են, որ աշխարհն իրենց շուրջն է պտտվում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓