15000-ական դրամներ՝ ստորագրելու համար, Ռոբիկը և իր թիմն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները

Քրիստ Հովսեփյանը, ով հանդիսանում է «Իմ իրավապաշտպանը» հասարակական կազմակերպության նախագահը, անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների գործողություններին, ինչի առնչությամբ բաց նամակ է ուղարկել ՀՀ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին.

 

«Բաց նամակ ՀՀ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին. Պարոն Սարգսյան, տևական ժամանակ է՝ Հայաստանում գործում է մի բանդա, որոնք գումարի դիմաց մարդկանց սուտ տեղեկություններ տրամադրելով կորզում են մարդկանց անձնական տվյալները։ Խոսքս ուղղված է Ռոբին ու իր ծախու վարձկաններին։

Երեք օր առաջ Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից տարածքում իբր Շառլ Ազնավուրի թանգարանը բացելու համար ստորաբար խաբելով մարդկանցից՝ կորզում են ստորագրություններ հաջակցություն Ռոբիկի:

Բացի դա՝ մարդկանց տրամադրում են 15000-ական դրամներ՝ ստորագրելու համար։

Մի՞թե սա օրենքի խախտում չէ, սա ոչ այլ ինչ է, քան խարդախություն և ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է նման արատավոր երևույթների դիմացն անհապաղ առնելու։

Ռոբիկը և իր թիմն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները և Դուք՝ որպես ՀՀ Ոստիկանության պետ, պարտավոր եք ձեռնամուխ լինել այս խնդրի շուտափույթ կարգավորմանը։

Հարգանքով՝ Քրիստ Հովսեփյան»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓