Իսկ գիտե՞ք, որ ձախլիկները միշտ ավելի տաղանդավոր են լինում. մի քանի հետաքրքիր փաստ ձախլիկների մասին

Օգոստոսի 13-ին նշվում է ձախլիկների Միջազգային օրը, այն ընդունվել է  1992 թվականին ձախլիկների բրիտանական Ակումբի կողմից: Ձախլիկները կազմում են մոլորակի բնակչության շուրջ 10%-ը, այսինքն 700 մլն:

Մի քանի փաստ ձախլիկների մասին:

Ձախլիկների շրջանում ստեղծագործ մարդիկ ավելի շատ են:

Ձախլիկներն ավելի տաղանդավոր են, քան աջլիկները, նրանցից շատերը  լավ նկարում են,   օժտված են երաժշտական ունակություններով, ունեն հիանալի լսողություն:

Դա բացատրվում է նրանով, որ ձախլիկների մոտ ուղեղը մի փոքր այլ կերպ է աշխատում: Նրանց գործողություններում բացակայում է ավտոմատիզմը, ինչն էլ հիմք է հանդիսանում  ստեղծագործական ակտիվության համար:
Ձախլիկներն ավելի համառ են, քան աջլիկները:

Կարծիք կա, որ  ձախլիկներն  ավելի հեշտությամբ են ընկնում ազդեցության տակ, նրանց հատուկ է կամակորությունն ու համառությունը:

Ձախլիկությունը փոխանցվում է ժառանգաբար:

Ձախլիկների մոտ գերիշխում է ուղեղի աջ կիսագունդը:
Ձախլիկներն ավելի լավ նշանառուներ են:

Ձախլիկների շարքում են  Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման, Ալեքսանդր Մակեդոնացին, Ուինսթոն  Չերչիլը, Նապոլեոն Բոնապարտը և այլոք:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓