«Ավելի լավ է լինել աթեիստ, քան կեղծավոր հավատացյալ». Ֆրանցիսկոս Պապ

Ֆրանցիսկոս պապը  հավատացյալների  հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է.

«Ամեն օր մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր իրենց  կրոնական մարդ են համարում»:  Նրանք ամեն օր մտնում են եկեղեցի,  աղոթում են, սիրում են մատնանշել ուրիշների  մեղքերը, սակայն իրենք  այնպիսի արարքներ են անում, որոնց համար նրանց կարելի է հեռացնել եկեղեցուց:

Ավելի լավ է նման մարդիկ լինեն աթեիստ, քան խայտառակեն մեր հավատքը:  Հավատացյալ մարդը պետք է օրինակ ծառայի  մյուսների համար և օգնի իր մերձավորներին:

Կա մարդկանց ևս մի կատեգորիա՝ կեղծավորները: Նրանք պատրաստ են աղոթել մարդկանց ներկայությամբ,  պատրաստ են դա անել փողոցի  կենտրոնում,  միայն թե ուշադրություն գրավեն:  Ցավոք շատերը չեն  հասկանում, որ աղոթքը պարզապես  բառերի հավաքածու չէ, որ պետք է թութակի պես կրկնել, աղոթել պետք է սրտով»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓