10 նշան, որոնք վկայում են, որ հոգնել է ոչ թե մարմինը, այլ հոգին

Երբ մեր կյանքի ճանապարհին մենք մտավոր, հուզական, ֆիզիկական ուժեղ սթրես ենք ունենում և մեր հոգին կարող է հայտնվել ծայրահեղ հոգնածության վիճակում, որն արտաքուստ շատ նման է դեպրեսիային: Եվ որքան էլ փորձում ենք բարձրացնել տրամադրությունը, ջանում ենք դրական մտքեր ունենալ, այնուամենայնիվ, մենք մեզ սպառված ենք զգում:

Այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր հոգուն ժամանակ է հարկավոր այդ վիճակից դուրս գալու համար:

Այս 10 նշանները վկայում են այն մասին, որ մեր հոգին սարսափելի հոգնած է և սպառել է իր էներգիայի ողջ պաշարը:

  • Այն ամենը ինչ ուզում ենք ողջ օրվա ընթացքում,միայն պառկելն է և հանգստանալը, թեկուզ քիչ ժամանակով: Դուք հաճախ եք նստում հանգստանալու, ջանում եք ննջել առաջին իսկ հարմար առիթի դեպքում, դժվարությամբ եք առավոտյան վեր կենում անկողնուց: Վատ եք քնում:
  • Ցավում է ողջ մարմինը դուք լարվածություն եք զգում, գլխապտույտ ունեք, ցավում է ստամոքսը, առանց պատճառի ի հայտ են գալիս գլխացավեր:
  • Երբ ձեզ հարցնում են, թե ինչ է կատարվում ձեզ հետ, ապա չգիտեք ինչ պատասխանել: Դուք չեք կարող ասել, թե ինչ եք զգում տվյալ պահին: Հասկանում եք, որ ձեզ հետ ինչ որ ծանր ու բարդ բան է կատարվում, սակայն չեք կարողանում բացատրել, թե ինչու եք դուք ձեզ այդպես զգում, չգիտեք ինչ անել այդ վիճակից դուրս գալու համար:
  • Դուք հաճախ դժվարանում եք կենտրոնանալ, քանի որ խախտվել է ձեր մարմնի և հոգու միջև ներդաշնակությունը:
  • Ձեր հույզերը, թե դրական, թե բացասական գնալով ուժգնանում են: Դուք դառնում եք սաստիկ հուզական մարդ և կարող եք հանկարծակի լաց լինել, առանց որևիցե պատճառի, ձեզ համար սովորական են դառնում տամարության փոփոխությունները: Մի պահ դուք կարող եք ձեզ զգալ սիրով լեցուն, հաջորդ պահին կարող եք զգալ միայնակ:

  • Դուք ձեզ անընդհատ անհանգիստ եք գում, ձեզ մոտ քրոնիկական տագնապայնություն է:
  • Դուք ձեզ միայնակ եք զգում, նույնիսկ եթե ձեր շուրջը շատ մարդ կա, դուք սկսում եք կասկածել մարկանց, շփման մեջ սկսում եք ագրեսիվություն դրսևորել:
  • Դուք զայրույթ, նախանձ կամ ափսոսանքի զգացում ունեք շրջապատի նկատմամբ, չնայած, իրականում չափազանց հոգատար և կարեկից մարդ եք:
  • Դուք ձեզ թույլ եք զգում, ցանկացած ֆիզիկական ակտիվություն կարող է ձեզ սարսափելի հոգնեցնել: Ձեր էներգիան ձեզ չի բավարարում, իսկ մարզասրահ այցելությունները կամ ֆիզիկական վարժությունները ուրախություն չեն պատճառում, դրանք ձեզ համար դառնում են ծանր աշխատանք:
  • Դուք անընդհատ վախի զգացողություն ունեք, ապագան ձեզ նույնպես վախ է ներշնչում: Երբեմն դուք ձեզ այնքան սպառված ու դատարկ եք զգում, որ ուզում եք հավաքել իրերն ու հեռանալ աշխարհի ծայրը: Ձեզ այլևս ոչինչն չի հետաքրքրում:

Եթե այս նշաններն առկա են ձեզ մոտ, նշանակում է եկել է ժամանակը, որ ձեր հետաքրքրությունները դնեք առաջին պլանում և հոգ տանեք ձեր հոգու մասին: Փորձեք շատ հանգստնալ, անջատեք հեռախոսը, համակարգիչը և ազատ ժամանակ զբաղվեք նրանով, ինչը ուրախություն կպարգևի: Փորձեք բավարարել ձեր հոգու պահանջմունքը, կենտրոնացեք հաճելի մտքերի վրա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓