Ահա այն մթերքների ցանկը, որ անհրաժեշտ են երեխայի լիարժեք զարգացման համար. մայրիկնե՛ր գրանցեք ու պահպանեք սա

Լավ հիշողությունը, ուշադրության կենտրոնացումը, ուղեղի ակտիվ աշխատանքը չափազանց կարևոր են երեխայի լիարժեք զարգացման համար:  Ապահովելով երեխայի օրգանիզմը անհրաժեշտ վիտամիններով և միներալներով, մենք կկարողանանք ակտիվացնել  ճանաչողական գործընթացները, լավացնել մտավոր գործունեությունը:

Այս 11 մթերքներն անհրաժեշտ են երեխայի լիարժեք զարգացման համար:

Ձուկ

Օգտկար են ծովային յուղալի ձկնատեսակները, որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, դրանով իսկ դրական ազդեցություն գործելով ուղեղի և անոթների վրա, ինչպես նաև  պաշտպանում են ուղեղի նյարդային բջիջները: Բացի այդ ձուկը պարունակում է յոդ, ֆոսֆոր:

 

Ձու

Ձուն պարունակում է բոլոր անհրաժեշտ ամինաթթուները, որոնք պահանջվում են գլուղեղի լավ աշխատանքի համար: Ձվի օգտագործումը խթանում է երեխաների աճը: Ձուն պարունակում է նիացին, որը լավացնում է հիշողությունը:

 

Սխտոր

Սխտորը ակտիվացնում է արյան շրջնառությունը,  ուղեղին թթվածին է տալիս, պաշտպանում է ինֆեկցիաներից:

 

Կարմիր խաղող

Կարմիր խաղողը  համարվում է բնական հակաօքսիդանտ, որը օգնում է ուղեղին  պահպանել և մշակել ստացված տեղեկատվությունը:

Բրոկոլի

Բրոկոլին լավացնում է ուղեղի գործունեությունը, ուղեղի ակտիվությունը,  խթանում է նյարդային համակարգի աշխատանքը,  կարգավորում է քունը:

 

Լոբի

Լոբին երեխայի  տալիս է էներգրակ , պարունակում է ֆոլաթթու,  В12  և В 6  վիտամիններ, լավացնում է հիշողությունը:

 

Լոլիկ

Լոլիկը պարունակում է լիկոպին, որը համարվում է ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը, պաշտպանում է նյարդային բջիջների թաղաթը, Լիկոպինի օգտակար հատկությունները պահպանվում են ջերմային մշակման դեպքում:  Լոլիկը պարունակում է РР վիտամին, որը  կարգավորում է նյութափոխանակությունը, նյարային համակարգի աշխատանքը, լավացնում է տեսողությունը, մարսողությունը, արյան շրջանառությունը:

 

Կիտրոն

Կիտրոնը բարերար ազդեցություն ունի  նյարդային համակարգի վրա,  օգնում է ուղեղին աշխատել հանգիստ ռեժիմում, լավացնում է հիշողությունը և ուշադրությունը:

 

Ընկույզ

Օրական 5 հատ ընկույզը բավարար կլինի Օմեգա -3 –ի պաշարը լրացնելու համար: Ընկույզը օգնում է կենտրոնացնել ուշադրությունը, խթանում է մտավոր գործունեությունը:

 

Մեղր

Մեղրը  օգտակար միկրոտարրերի  աղբյուր է, որը  խթանում է երեխաների մտավոր զարգացումը: Մեղրը լավացնում  հիշողությունը,  ունի նաև հանգստացնող հատկություն:

 

Ջուր

Մարդու ուղեղը 90%-ով կազմված է ջրից, հետևաբար ջրազրկումը վտանգավոր է նրա համար: Գիտնականները պարզել ե, որ եթե երեխան բավարար չափով ջուր է խմում, նա ավելի կենտրոնացած է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա այն մթերքների ցանկը, որ անհրաժեշտ են երեխայի լիարժեք զարգացման համար. մայրիկնե՛ր գրանցեք ու պահպանեք սա