12-ամյա անհետ կորած Իսահակը հայտնաբերվել է տան նկուղում. ոստիկանության տարածած տեսանյութը

12-ամյա Իսահակ Դավթյանը օգոստոսի 6-ից Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած։

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, 12-ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է Նոր Խարբերդի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ոստիկանության տեսանյութը․

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓