Խմորիչը հարուստ է վիտամիններով և միներալներով, և դրա շնորհիվ խմորիչով դիմակները շատ օգտակար են մազերի համար:
Խմորիչով դիմակ
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ ջուր
- 1 ճաշի գդալ խմորիչ
- 1ճաշի գդալ շաքարավազ
- 1 ճաշի գդալ մեղր
- 2 թեյի գդալ մանանեխի փոշի
Կիրառման եղանակը
Խմորիչ լուծել տաք ջրում և ավելացնել շաքարավազը՝ խմորման գործընթացն արագացնելու համար: Երբ խմորիչն ակտիվանա, ավելացնել մեղրը և մանանեխի փոշին: Դիմակը քսել գլխամաշկին և մազարմատներին: Այնուհետև վրայից գլխին անցկացնել պոլիէթիլենային գլխարկ և փաթաթել սրբիչով: Թողնել 1 ժամ, այնուհետև լվանալ սովորական շամպունով:
Խմորիչով և պղպեղի թուրմով դիմակ
Բաղադրիչներ
- 30 գ չոր խմորիչ
- 2 ճաշի գալ պղպեղի թուրմ
- 1 ճաշի գդալ ջուր
Կիրառման եղանակը
Խմորիչը լուծել ջրում, այնուհետև ավելացնել պղպեղի թուրմը: Դիմակը քսել գլխամաշկին և մազարմատներին, այնուհետև գլխին անցկացնել պոլիէթիլենային գլխարկ և փաթաթել սրբիչով: Թողնել 20 րոպե և լվանալ: Այս դիմակը չի կարելի 20 րոպեից ավել թողնել, այլապես հնարավոր է մաշկը գրգռվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն