2020 թվականի հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միս, մսային ենթամթերք, ձեթ, հացահատիկ, պարարտանյութ, դեղամիջոցներ։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը  նշել է, որ  2020 թվականից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0,5-0,6 տոկոսային կետից ավելի:

Նա մասնավորապես նշել է. «Գնաճն ագրեգացված ցուցանիշ է, բոլոր ապրանքատեսակները որոշակի գնաճ ունենում են և հանրագումարով դրանք նախորդ տարվա միջին գների համեմատ որոշակի տոկոսով բարձր են լինում։ Եթե մենք պետբյուջեի քննարկման շրջանակում խոսում ենք, որ այս տարի 2, եկող տարի 3 տոկոս գնաճ կլինի, ենթադրվում է, որ դա մասամբ լինելու է հացահատկի, մսի, ձվի և այլ ապրանքատեսակների գների որոշակի փոփոխության արդյունքում։ Բոլորը հանրագումարով 3 տոկոսը գերազանցող չափով ավելի գնաճ չեն առաջացնելու»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓