22-ամյա բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեեւը անձնվիրաբար, սեփական կյանքի գնով, օգնել է մարդկանց լքել այրվող ինքնաթիռը

Այրվող ինքնաթիռի բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեեւը մինչև կյանքի վերջին վայրկյանը օգնել է մարդկանց արագ տարհանել այրվող ինքնաթիռից:

Նա փորձել է բաց անել ինքնաթիռի պոչի հատվածում գտնվող դուռը, որտեղ ամենաշատ զոհերն են եղել: Երբ նրան չի հաջողվել բացել այն, սկսել է խուճապի մեջ գտնվող ուղևորներին օգնել, որ առջևի դռնով իջնեն՝ այդպիսով ինքը մնացել է վերջում և չի հասցրել լքել այրվող ինքնաթիռը:

22-ամյա Մաքսիմ Մոիսեեւը դեռ պատանեկան տարիներից երազել էր աշխատել ավիացիայում: Նրա հերոսական քայլը ցնցել է մտերիմներին: Բոլորը նրա մասին խոսելիս ասում են, որ տղան միշտ աչքի է ընկել օրինակելի վարքով, պատասխանատվության զգացումով և մարդկային ամենաբարձր որակներով: Նրանք չեն ուզում հավատալ, որ այդ կենսախինդ տղան այլևս ողջ չէ:

Մաքսիմի ընկերը նշել է, որ տղան թռիչքից առաջ հասցրել է, ինչպես միշտ, իր սիրած աղջկան հաղորդագրություն ուղարկել:

«Նա և հարսնացուն, որը նույնպես բորտուղեկցորդուհի է, թռիչքից առաջ միշտ սովորություն ունեին միմյանց գրելու՝ ես սիրում եմ քեզ»,- պատմել է Մաքսիմի մտերիմ ընկերը:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓