30 րոպեում՝ 3 ոսկի, սա նոր Հայաստանն է. հպարտությու՜ն

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

30 րոպեում՝ 3 ոսկի. Սա նոր Հայաստանն է…

Մինսկում ավատին մոտեցող Եվրոպական խաղերում այսօր մեր մարզիկները աննախադեպ հաջողություն գրանցեցին: Ընդամենը 30 րոպեում Հայաստանն ունեցավ 3 չեմպիոն:

Բռնցքամարտիկ, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում հաղթեց վրացի Սախիլ Ալախվերդոլիին՝ նվաճելով ոսկե մեդալ:

Րոպեներ անց 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց ֆրանսիացի բռնցքամարտիկին՝ ապահովելով 2-րդ ոսկին:

Փառահեղ հաղթանակների վերջակետը դրեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Եզրափակչում նա մրցեց բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ և ջախջախիչ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։

Դժվար է հիշել մի դեպք, երբ րոպեների տարբերությամբ մեր մարզիկները նման հաջողության են հասել հեղինակավոր մրցաշարերում: Այո, սա նոր Հայաստանն է, որի հաղթարշավը նոր թափ է ստանում: Շհորհավորում եմ մեր տղերքին, շնորհավորում եմ բոլորիս:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓