«4 օր սոված ենք մնացել, որ «դեգենեռալն» իրա արջերին կերակրի, հա՞». ապրիլյան պատերազմի մասնակիցը ՝ Մանվել Գրիգորյանի մասին

Ռուբ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ՝

«Փաստորեն մենք 4 օր սոված ենք մնացել, որ «դեգենեռալն» իրա արջերին կերակրի, հա՞։ Ու արի հանգիստ էս ամեն ինչը ընդունի։ Ու որ մարդիկ մեջտեղից ճղվում էին շտապ օգնության մեքենա ուզելով Եղնիկների գումարտակների համար, հետո ստիպված մերը տարան ու թողեցին մեզ առանց մեքենայի; էդ ժամանակ սրա գարաժում կանգնած էր նվեր տված մեքենան։

Ու որ Մարտակերտի գումարտակների հրամանատարներին օդերով էին հանում՝ թե մեքենադ ընդամենը 15 տարվայա; ինչի չի աշխատում; նույն ժամանակ դեգենեռալի գարաժում մեքենան էր; որը կարելի էր տալ էդ մարդուն։

 

Ու որ դիվիզիայի հրետանու պետը զեկուցագրերի շարքեր էր ներկայացնում; թե տվեք պիկապներ ականանետային դասակներիս; անտեր 66֊երը իրանց սպառել են; ասում էին չկա; դիմացեք։

Ու էն զենքի մասին չասեմ։ Մենակ էն որ իմ դասակի ամենանոր AKM-ը 1969֊ը թվականի արտադրության է եղել հերիք է»։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓