Էկլերի ամենահաջողված բաղադրատոմսը, միշտ ընտիր է ստացվում. փորձեք ու կհամոզվեք

Առաջարկում ենք էկլերի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը, էկլերները միշտ լավ են ստացվում:

Բաղադրիչներ`

  • Ջուր 1 բաժակ,
  • Աղ  մի պտղունց,
  • Մարգարին 125 գրամ,
  • Ալյուր 1 բաժակ,
  • Ձու 6 հատ,

Կրեմի համար

  • Կաթ 0,5 լ,
  • Ձու 2 հատ,
  • Շաքարավազ 1 բաժակ,
  • Այուր 2 ճաշի գդալ,
  • Օսլա 2 ճաշի գդալ,
  • Կարագ 200 գրամ,

Գլազուրի համար

  • Թթվասեր 2 ճաշի գդալ,
  • Շաքարավազ 0,5 բաժակ,
  • Կարագ 50 գ,
  • Կակաո 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել ջուր, ավելացնել աղը, տաքացնել և ավելացնել մարգարինը և եռացնել:Հենց եռա ավեացնել  ալյուրը և  անընդհատ խառնելով եփել մոտ 10 րոպե մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել և մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:

Ջեռոցի տապակը յուղապատել,   խմորը ջրով թրջած գդալի օգնությամբ  կամ խոհարարական պարկով  լցնել  տապակի վրա՝  իրարից որոշակի հեռավորության վրա:

Եփել 180 աստիճանի տակ  40 րոպե: Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չբացել:

Կրեմը պատրաստեու համար  կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել  ալյուրը և օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը  համասեռ դառնա, ավելացնել կարագը, լավ խառնել:

Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որ ստացվի  համասեռ  զանգված: Երբ էկլերները լիովին սառչեն լցոնել կրեմով և  վրան  գլազուր լցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓