Տնական խտացրած կաթ՝ իր համ ու հոտով յուրահատուկ, խանութներում նման բան չեք գտնի

Տնական խտացրած կաթ,  խանութներում նման բան չեք գտնի

Խտացրած կաթ կարելի է գտնել բոլոր վաճառակետերում:  Շուկայում առաջարկվում է  լայն տեսականի , բայց  այսօր դժվար է գտնել երբեմնի  համեղ խտացրած կաթը,  քանի որ արտարողները օգտագործում են մեծ քանակությամբ  բուսական ճարպեր:  Խտացրած կաթ կարելի է պատրաստել տանը ևշատ կարճ ժամանակում:

Բաղադրիչներ`

  • Կաթ — 1 բաժակ;
  • Շաքարավազ — 1 բաժակ;
  • Կաթի փոշի — 1 բաժակ;
  • Կարագ — 50 գ;
  • Ջուր — 1 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը: Կաթսայի  մեջ լցնել շաքարավազը և ջուր ավելացնել: Պահել կրակի վրա, խառնելով, մինչև շաքարը լիովին լուծվի, վերածվի կարամելի:

Կարագը ավելացնել կարամելին և  պահել կրակի վրա մինչև  կարագը հալվի:

Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրնել կարամելի վրա, անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան:Կարամելը մի քանի րոպեում կլուծվի կաթում:

Երբ զանգվածը դառնա միատարր, ավելացնել  կաթի փոշին և խառնել կրակի վրա պահելով ևս 3 րոպե: Խտացրած կաթը սառեցրեք: Խտացրած կաթը պահել սառնարանում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓