Օծանելիքը ձեր երկրորդ մաշկն է և օդը, որը դուք շնչում եք:
Այն կարևոր «զենք է»:
Ձեզ ենք ներկայացնում 5 ոսկե կանոն, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել այդ զենքը :
- Քսեք օծանելիքը միայն մաքուր մարմնին: Լոգանքից կամ ցնցուղից հետո մաշկը ավելի լավ է կլանում բույրը:
- Օծանելիքը քսել 2-3 կաթիլներով մարմնի այն հատվածների վրա, որոնք մոտ են զարկերակին: Դա դաստակն է, ուսերը, արմունկի ծալվող հատվածը, ականջի ետևի կողմը և քունքերը: Այս հատվածներում մաշկը պուլսացիայի շնորհիվ տարածում է բույրը:
- Ոչ մի դեպքում օծանելիքով մաշկը մի մերսեք, բույրը դրանից փոխվում է կամ հերանում::
- Օծանելիքը պետք է ցանել հագուստի ներսի մասին, քանի որ դրսի մասում այն կարող է հետք թողել:
- Օծանելիքը պետք է պահել մութ վայրում և ամուր փակված վիճակում, որպեսզի այն չցնդի կամ չթթվի` թթվածնի հետ միացումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն