5 պատասխան, մանկական ամենաբարդ հարցերին. այն, ինչ լավ կլինի, որ բոլոր ծնողները կարդան

  1. Ինչպե՞ս եմ ես հայտնվել

Պատասխան. Մայրիկն ու հայրիկը հանդիպեցին, սիրեցին իրար, ամուսնացան։ Հետո դու հայտնվեցիր մայրիկի փորիկում։ Այնտեղ դու մեծացար և երբ արդեն տեղդ նեղ էր, որոշեցիր դուրս գալ։

  1. Ինչու ենք մենք եղբորս/քրոջս հետ տարբեր

Պատասխան. Աղջիկներն ու տղաները նույն քանակությամբ ձեռքեր, ոտքեր, աչքեր, ականջներ են ունենում, նրանք միևնույն հույզերն են ունենում. ցավ, ուրախություն, վիրավորանք։ Բայց նրանք տարբեր են լինում արտաքնապես, որպեսզի նրանց չշփոթեն։

  1. Մարդիկ ինչու են մահանում, իսկ ես կմահանա՞մ

Պատասխան. Բոլոր մարդիկ, կենդանիները, բույսերը ծնվում են, ապրում մի որոշ ժամանակ և մահանում։ Հիշիր այգու ծաղիկները։ Բայց մարդիկ շատ ավելի երկար են ապրում, այնպես որ մի անհանգստացիր։

  1. Ինչու՞ է այս մորաքույրը գեր

Պատասխան. Մենք բոլորս տարբեր ենք, ամեն մեկս մեր օրգանիզմն ու մարմինը ունենք։ Հնարավոր է, որ մորաքրոջ ինչ որ մի տեղը ցավում է։ Միայն թե պետք չէ նրան մատով ցույց տալ, դա լավ չէ։

  1. Ի՞նչու են մարդիկ հիվանդանում

Պատասխան. Օդում բազմաթիվ մանրէներ կան, որոնք քիթն ու բերանն են մտնում երբ մենք շնչում ենք կամ չլվացած ձեռքերով կպնում դեմքին։ Եթե օրգանիզմը հոգնել է, ապա մանրէները հիվանդության են վերածվում։ Դրա համար էլ պետք է հանգստանալ, ձեռքերը լվանալ զուգարանից և փողոցից հետո։

Աշխատեք երեխաներին առավելագույնս անկեղծ ու պարզ պատասխանել։ Իսկ եթե չեք կարող պատասխանել, անկեղծորեն ասեք այդ մասին և փորձեք միասին գտնել բացատրությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓