6 պատճառ ամեն օր մանդարին ուտելու համար, օգտակարը և հաճելին մեկտեղ

Ցածր կալորիականությամբ այդ պտուղը  օրգանիզմին տալիս է մեծ քանակությամբ սննդարար նյութեր:

Ինսուլտ

Մանդարինի ամենօրյա օգտագործումը ինսուլտի առաջացման ռիսկը իջեցնում է 19 %-ով:

Զարկերակային ճնշում

Մանդարինը կարգավորում է զարկերակային ճնշումը: Մանդարիններում պարունակվող  կալիումը  կարգավորում է զարկերակային ճնշումը, իսկ  կալիումի հաճախակի օգտագործումը  նվազեցնում է հանկարծամահության  հավանականությունը 20%-ով:

Քաղցկեղ

Մանդարինը և այլ ցիտրուսային մրգերի հյութը  նվազեցնում է մանկական լեյկոզի առաջացման ռիսկը, հատկապես եթե դրանք օգտագործվում են կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Մանդարինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որը հանիսանում է հակաօքսիդանտ և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք քաղցկեղ են առաջացնում:

Սիրտ

Առողջ սիրտը  ակտիվ կյանքի գրավականն է:  Մանդարինը ամրապնդում է սրտամկանը:

Դիաբետ

Մանդարինը կարող է օգնել դիաբետի դեմ պայքարում, հատկապես 1-ին  տեսակի  դիաբետի  դեպքում: Մանդարինի կանոնավոր օգտագործումը արյան մեջ նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը:

Մաշկ

Մանդարինի կանոնավոր օգտագործումը  կանխում է  վաղաժամ կնճիռների առաջացումը:  Վիտամին С –ն  անհրաժեշտ է  կոլագենի ձևավորման մեջ,  որը   կանխում է մաշկի ծերացումը և մանդարինը հիանալիորեն լրացնում է С վիտամինի պակասը:

Մանդարինում պարունակվող  170 ֆիտոքիմիական նյութերը և շուրջ 60 տեսակ ֆլավոնիդները  այս պտուղը դարձնում են ամենաօգտակար ու ամենաառողջ պտուղներից մեկը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓